Քաղաքականություն

Գերմանիայում զանգվածային ցույցեր են․ կան տուժածներ

Inesa Sukiasyan 1 րոպե 470 դիտում
Գերմանիայում զանգվածային ցույցեր են․ կան տուժածներ

Գերմանիայում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ուլտրաաջ կուսակցության երիտասարդական կազմակերպության ստեղծման դեմ, կան տուժածներ։


«Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությունը (AfD) հիմնադիր համագումարում ստեղծել է նոր երիտասարդական կազմակերպություն՝ Generation Deutschland (GD) անվանմամբ, տեղեկացրել է DW-ն։


Ավելի քան 800 մասնակիցներ ընդունել են երիտասարդական կանոնադրությունը՝ կանոններով, որոնք վերաբերում են GD-ի դերին եւ աշխատանքին։ Ի տարբերություն նախորդի՝ «Յունգեի այլընտրանքից», նոր կազմակերպությունը պետք է սերտորեն կապված լինի AfD-ի հետ։ Այս հավաքն ընդունվել է զանգվածային բողոքներով։


Մի քանի մարդիկ աննշան վնասվածքներով հասցվել են քաղաքի համալսարանական հիվանդանոց, նոր կազմակերության դեմ բողոքները շարունակվել են։ Գերմանական ոստիկանությունը տեղեկացրել է, որ 10-15 աշխատակից ևս աննշան վնասվածքներ է ստացել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250