Զանգվածային խուզարկություններ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակում
Վաղ առավոտյան Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել նախագահական աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գտնվելու վայրում՝ Կիևի կառավարական թաղամասում։ Այս մասին տեղեկացնում է «Украинская правда» պարբերականը։
Տեղեկատվության համաձայն՝ լրագրողները նկատել են, թե ինչպես են մոտ տասը քննիչ և դատախազ մուտք գործել համապատասխան տարածք՝ իրականացնելու պաշտոնական գործողություններ։ Գործընթացի մանրամասները չեն բացահայտվում։
Նախաքննական մարմինները այս պահին պաշտոնական մեկնաբանություններ չեն ներկայացրել, և խուզարկությունների պատճառները հրապարակային չեն։ Հրապարակումը նաև չի նշում, թե արդյոք Երմակն անձամբ ներկա է եղել գործողությունների ընթացքում։
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ակնկալվում են իրավապահ կառույցների կողմից՝ պաշտոնական պարզաբանումների հրապարակումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Այսքան տարի այսօրվա նման իրավիճակ չի եղել․ Ալիևը՝ Իրանի սահմանին զորավարժությունների ու վախերի մասին
Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Այսքան տարի այսօրվա նման իրավիճակ չի ե...
«Ժողովուրդ». Էլիտար զորամասում պաշտոնյա է ազատվել աշխատանքից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանից բ...
Նատալյա Ռոտենբերգն իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն իր աջակցությունն է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածո...
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...