Սպիտակ տան մոտ վիրավորում ստացած զինծառայողներից մեկը մահացել է․ մանրամասներ

Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ազգային գվարդիայի ծառայող, 20-ամյա Սառա Բեքսթրոմը մահացել է։ Այս մասին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Վիրավոր մյուս զինծառայողը 24-ամյա Էնդրյու Վուլֆն է, որն այս պահին շարունակում է մնալ կրիտիկական վիճակում։


Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի էր ունեցել Վաշինգտոնի կենտրոնում երեկ՝ կարճ հեռավորությունից։ Ոստիկանությունը ձերբակալել է գլխավոր կասկածյալին՝ ծագումով Աֆղանստանից 29-ամյա Ռահմանուլլահ Լաքանվալային։


Սառա Բեքսթրոմի մահվան մասին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է հինգշաբթի երեկոյան՝ ԱՄՆ զինվորականներին ուղղված իր ելույթի ժամանակ։


«Նա հենց նոր մահացավ։ Նա այլևս մեզ հետ չէ։ Հիմա նա վերևից է նայում մեզ։ Նրա հետ են ծնողները»,– ասել է նախագահը՝ հավելելով, որ Սառա Բեքսթրոմը ծառայության էր անցել 2023 թվականից։

Քաղաքականություն

Պատահարներ