ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե
«Տրանսատլանտյան միասնությունը պահպանելու համար մենք պետք է ավելի եվրոպական դառնանք», - Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հայտարարել է Մարկ Ռյուտեն, որտեղ եվրոպացի դաշնակիցները պատրաստվում են ներկայացնել ռազմական ծախսերի ավելացման իրենց ծրագրերը։
ՆԱՏՕ-ն պետք է դառնա ավելի եվրոպական՝ ամերիկյան անվտանգության հովանոցից երկարամյա կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել են Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Մարկ Ռյուտեն, երբ դաշինքի անդամները հավաքվել էին Անկարայում՝ մասնակցելու իրենց ամենամյա գագաթնաժողովին։
«Մենք երկուսս էլ գիտենք, թե որքան կարևոր է Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությունը», - արդյունաբերական ֆորումում, գագաթնաժողովի նախօրեին, Դաշինքի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ելույթի ընթացքում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ « Սակայն որպեսզի դա հնարավոր լինի, մեզ անհրաժեշտ է համատեղելիություն »։
Ռյուտեն կրկնել է ֆոն դեր Լեյենի միտքը՝ ընդգծելով երկու կազմակերպությունների միջև « աշխատանքի հստակ բաժանումը »։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատասխանատու է հրամանատարական կառուցվածքների, կարողությունների և չափորոշիչների համար, իսկ ԵՄ-ն՝ արդյունաբերության, ներդրումների և կարգավորման։
Եվրամիության 27 անդամ երկրներից 23-ը նաև ՆԱՏՕ-ի անդամ են։
«Մենք չենք կարող շարունակել նախկինի պես՝ չափազանց կախված լինելով Միացյալ Նահանգներից։ Մեզ անհրաժեշտ է շատ ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի շրջանակներում », - հայտարարել է Ռյուտեն՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև ավելի սերտ համագործակցության արդյունքում ընթացող վերափոխումն անվանելով « աննախադեպ »
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
«Ուժեղ Հայաստան»-ը ևս հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի հետ կապված
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծ...
«Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Ղուկասյանի փեսան ևս կլինի նոր խորհրդարանում. «Իրավունք»
Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը եւս կվերցնի մանդատը: Այս մասին գրում է «Իրավո...