Վարազդատ Հարոյանը միացավ «Արարատին»
Երևանի «Արարատին» է միացել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վարազդատ Հարոյանը։
33-ամյա ֆուտբոլիսը կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի ակումբներում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ, գրում է «Արարատի» մամուլի ծառայությունը։ 2021 թվականին նա ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ՝ երկար տարիներ լինելով թիմի առաջատարներից մեկն ու ավագը։
«Վարազդատի փորձը, նվիրվածությունն ու առաջնորդական հատկանիշները մեծ արժեք են մեր թիմի համար։
Բարի գալուստ, Վարազդատ։ Մաղթում ենք հաջող մրցելույթներ և բազմաթիվ հաղթանակներ «Արարատի» կազմում։ »,- իրենց պաշտոնական հաղորդագրությունում գրել է թիմը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Դալասում կայացած հանդիպման ավարտից հետո Մարտինեսը նշել է, որ իր համար այս փուլն ավարտված է, և հավաքականին անհրաժեշտ է նո...
Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
Հուլիսի 4-12-ը Երևանը առաջին անգամ կհյուրընկալի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։ Մրցա...
Իսպանիան 3:0 հաշվով անցավ հաջորդ փուլ
Իսպանիայի հավաքականը հաղթեց Ավստրիայի թիմին ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի խաղում: Հանդիպումն անցկացվեց Լոս...