ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում է Auroranews-ի` «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակումը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Auroranews-ի այսօրվա հրապարակումը՝ կապված Պաշտպանության բանակի N զորամասի հետ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցը քննարկել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ, քանի որ հրապարակումը վերաբերում է ՊԲ ենթակայության զորամասի:
Հաշվի առնելով հրապարակման մեջ առկա պնդումները, ինչպես նաև այն, որ խոսքը նաև ՀՀ քաղաքացիների մասին է՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ կնախաձեռնվի վարույթ, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նկարագրվող երևույթները ստուգելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպ...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...