Սա ուղիղ հանձնարարական էր. փաստաբանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին
Դատարանը ոչ միայն բավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, այլև իրավաչափ ճանաչեց նրան ձերբակալելու որոշումը՝ այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառով անգամ քննարկում չի եղել։ Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ո՛չ դատավորն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված, պատրաստ լիներ, և պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- ասել է Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը հավելել է՝ տպավորություն էր, որ ոչ մի հանգամանք դատավորին չի հետաքրքրում.
«Այսինքն՝ սպասում էր պրոցեսն ավարտվի, որ որոշումը «կայացնի»։ Իսկ մեզ համար սա անակնկալ չէր։ Սա ուղիղ հանձնարարական է. հրապարակային հնչել է, արդյունքը տեսնում ենք»,- նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
ԲՀԿ նախագահի փաստաբանը հավելել է՝ ենթադրաբար՝ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։ Դատարանի որոշումը պատրաստվում են բողոքարկել։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...