ԿԳՄՍՆ-ի կարևոր հայտարարությունը՝ առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների համար
Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Պարզաբանման մեջ նշված է.
«Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։
Դիմել էլեկտրոնային եղանակով
Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։
Դիմել թղթային եղանակով
Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։
Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։
Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։
Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...