ԵՄ դիտորդական առաքելությունը կհրավիրվի Հայաստան․ Կոստանյան
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, դիմելով հարցի զեկուցող, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին, ասել է՝ հանրության համար արժի շեշտել, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում է հենց այսպիսի պայմանագրի առկայության պատճառով, մասնավորապես Եվրոպական միության և Կանադայի միջև:
Կոնտանյանը մանրամասներ է ներկայացրել ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու գործընթացից
«Մենք, ըստ էության, ունենք այդ անհրաժեշտ իրավապայմանագրային բազան՝ թե՛ ուժերի կարգավիճակի, թե՛ առաքելության կարգավիճակի հետ կապված, որտեղ ֆիքսվում է մանդատի շրջանակը, որի մասին հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկումներ էին տեղի ունեցել: Ոչ միայն Կանադան, այլև ԵՄ անդամ հանդիսացող այլ պետություններ նույնպես կան, որոնք նմանօրինակ համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, ինչպես, օրինակ, Շվեյցարիան, Նորվեգիան և այլ պետություններ»,- ասել է նա:
Կոստանյանը հակիրճ հիշեցրել է՝ ինչպես է տեղի ունեցել Հայաստանի պարագայում՝ «մեր երկիրը հրավիրեց Եվրոպական միությանը քաղաքացիական առաքելություն ուղարկել, որից հետո բանակցվեց մանդատը, ապա տեղակայվեց, և դրանից հետո նաև ԵՄ յուրաքանչյուր՝ ոչ անդամ երկրի պարագայում որոշումներ կայացվեցին դրանց ներգրավման հետ կապված»:
Նմանատիպ հոդվածներ
Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով մահացել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկը
Գազայի հատվածում ավիահարվածի արդյունքում հինգշաբթի սպանվել է Պաղեստինի «Իսլամական ջիհադի» կենտրոնական բրիգադի հրամանատար...
Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Տեղեկությու...
Էրդողանը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավոր վայրի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու...
Իշխանական պատգամավորներին զգուշացրել են՝ ամենուշը առավոտյան 8-ին լինել զբոսայգում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսօր...