Արշակ սրբապիղծի հրահանգով այցելել են նրանց տներ՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել. Վահագն Ալեքսանայն
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.
«Երեկ վերջապես Հայ առաքելական եկեղեցու պատվարժան 9 եպիսկոպոսներ հայտարարություն տարածեցին և պահանջեցին եկեղեցին մաքրել սրբապիղծ Արշակից և նրա մեղքը հովանավորող Կտրիճ Ներսիսյանից:
Դրանից հետո Արշակ սրբապիղծի հրահանգով որոշ տեղական քահանաներ ու նրանց ազդեցության տակ գտնվող հոգևորականներ սկսել են թիրախավորել Արշակ սրբապիղծին մերժած վերոհիշյալ պատվարժան եպիսկոպոսներին ու նրանց աջակիցներին՝ նրանց հասցեին սոցցանցերում հնչեցնելով վիրավորանքներ, ընդհուպ այցելել են նրանց տներ՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել նրանց վրա, չհասկանալով, թե ինչ հակահարվածի կարող են արժանանալ ժողովրդի կողմից:
Այսպիսով, եկել է ժամանակը մայր եկեղեցին մաքրելու Արշակ սրբապիղծից ու նրան հովանավորող մեծ ու փոքր՝ իրենց եկեղեցական համարող խաժամուժից:
Այսուհետ, ովքեր կփորձեն թիրախավորել իրենց արդարացի ընդվզումը Արշակի անբարոյականությանը հայտնած պատվարժան հոգևորականներին, գործ են ունենալու համաժողովրդական ցասման հետ:
Կոչ ենք անում բոլոր համայնքներում բոլոր ազնիվ հավատացյալներին՝ պաշտպանել Հայ առաքելական Եկեղեցին ինքնամաքրվելու ճանապարհին կանգնած հոգևորականներին, իսկ Արշակ սրբապիղծին ու նրա կողմնակիցներին «դուրս շպրտել» եկեղեցիներից»:
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ 30 հազար ա մարդը․ հա, դու խնդիր չունես, ես ծախսերն անում եմ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալ...
Դեմ չենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները բարելավեն, բայց առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու․ Բաբայան
Մենք արդեն 3-4 օր է Երեւանում ենք, Արցախինախագահի գլխավորած պատվիրակությունը տարբեր հանդիպումներ է ունենում, այդ թ...
«Նոր Նորմալը»․ Թորոսյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․«Նոր Նորմալը»։ Ա...
Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակվեց փորձաքննություն
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակվեց միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձա...