14-16 տարեկան տղաները ոտնատակ են տալիս իրենց դասընկերոջը․ «բարդակ» է ձեր ընտանիքներում․ փորձագետ
Սարսափելի էր այն տեսանյութը, որն առավոտ շուտ տեսա։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«14-16 տարեկան տղաները ոտնատակ են տալիս իրենց դասընկերոջը, իրենց համաքաղաքացուն, իրենց հային՝ պատճառելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան ցավ, քանի որ այդ ամենն էլ դեռ մի բան նկարահանում էին․․․
Ու այսպես բանակ են գնում, այսպես բանակում են իրենց դրսևորում, իսկ եթե մի սպան փորձի սաստել, աննկարագրելի իրավիճակ կարող է ստեղծվել։
Հարգելի ծնողներ, պարզապես դաստիարակեք ձեր տղաներին, սաստեք, պատժեք, իրենք ինչպես ձեր, այնպես էլ հասարակության համար մեծ վտանգ են ներկայացնում։ Ոչ մեկ չփորձի ասել, թե բանակում է «բարդակ», այդ հենց ձեր ընտանիքներում է «բարդակ», որ մի տղա երեխա չեք կարողանում դաստիարակել»,- նշել է Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բրազիլիայի նախագահին մեղադրել են զանգվածային սպանությունների մեջ
Բրազիլիայում դատարանը երկրի նախագահին մեղավոր է ճանաչել: Ժայիր Բոլսոնարը մեղադրվում է մարդկության դեմ կատարած հանցագործո...
Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա ավելի վաղ պլանավորած այցով.Տողանյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա ավելի վաղ պլանավորած այցով:&nb...
Հայ սակրավորները Սիրիայում հուլիսին ականազերծել են 19 878 քմ ականապատ տարածք
Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19...
Ինչն է պարարտ հող ստեղծում ադրբեջանական լկտիությունների համար. Արման Թաթոյանը՝ արցախյան վերջին դեպքերի մասին
Ադրբեջանի այս ագրեսիվ հարձակումներն Արցախի նկատմամբ և Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը կոպիտ խախտում են...