Մոսկվան պնդում է՝ Կիևը գողացել է բանակցային փողերը․ Զախարովա
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ստամբուլի բանակցություններին հատկացված միջոցների հնարավոր յուրացմանը։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չի կարելի բացառել՝ Կիևի ղեկավարության ներկայացուցիչները կարող էին յուրացնել Ստամբուլի բանակցությունների համար նախատեսված միջոցները։
«Ես չեմ բացառում, որ նրանք նաև յուրացրել են Թուրքիայում շփումների և բանակցությունների համար հատկացված միջոցները։ Ես դա նույնպես չեմ բացառում», - նշել է նա արտաքին քաղաքականության արդիական հարցերին նվիրված ճեպազրույցում։
Զախարովան նաև շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին, որը կրկին առաջարկել է հարթակ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նպատակով բանակցությունների համար։





























