Արգենտինան առաջադրել է Ռաֆայել Գրոսիին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկիրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է ԱԷՄԳ-ի գործող ղեկավար Ռաֆայել Գրոսիին, փոխանցում է «Ռիա Նովոստին»։ Գրոսին այս պաշտոնի իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր ավելի վաղ։
Արգենտինայի ԱԳՆ-ն ընդգծել է նրա ավելի քան չորս տասնամյակ տևած դիվանագիտական կարիերան՝ նշելով, որ նրա հիմնական ձեռքբերումները միտված են եղել միջազգային խաղաղության և անվտանգության խթանմանը՝ բաց և արդյունավետ կառավարման միջոցով։
Հայտարարության մեջ նշվում է, որ բազմակողմ համակարգին Գրոսիի խորը իմացությունը, դիվանագիտական երկխոսությունը խթանելու ունակությունը, հակամարտությունների և միջազգային ճգնաժամերի ընթացքում նրա արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ նվիրվածությունը նրան դարձնում են նշանակալի թեկնածու՝ գլխավոր քարտուղարի ներկայում պահանջված պարտականությունները կատարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ազգային ժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել։Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել լ...
Հայաստանը կշարունակի ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին․ պաշտպանության փոխնախարար
Դեկտեմբերի 5-6-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աքրայում (Գանա) մասնակցել...
Թրամփը հայտարարել է, որ լավ զրույց է ունեցել Տոկաևի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ զրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հա...
Իրանը ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ
ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել, սակայն առաջարկվող պայմանները իրեն չ...