Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնից հեռացվել է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Սա այն բանից հետո, երբ Գալանտը հրապարակավ կոչ է արել կառավարությանը դադարեցնել արմատական դատական բարեփոխումների ընդունումը:
Իսրայելում արդեն երրորդ ամիս է, ինչ չեն հանդարտվում ժողովրդական բողոքները՝ կապված Գերագույն դատարանի լիազորությունները սահմանափակելու կառավարության ծրագրերի հետ: Այժմ նա հնարավորություն ունի արգելափակել խորհրդարանի որոշումները, եթե դրանք ոչ իրավաչափ համարի․ այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Շաբաթ օրը ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Գալանտը նշել է, որ առաջարկվող դատական բարեփոխումը հսկայական պառակտում է առաջացրել հասարակության մեջ, ինչպես նաև զայրույթի, ցավի և հիասթափության աննախադեպ զգացողություն, որը տարածվել է նաև բանակի վրա:
«Սա ակնհայտ, անմիջական և շոշափելի սպառնալիք է պետության անվտանգության համար»,- հայտարարել է պաշտպանության այժմ արդեն նախկին նախարարը: Նա հավելել է, որ հրաժարվում է աջակցել նախաձեռնությանն իր ներկայիս տեսքով և կառուցողական երկխոսության կոչ է արել:
Այս հայտարարությունից հետո վարչապետն իր մոտ է կանչել նախարարին և հայտնել, որ կորցրել է նրա հանդեպ վստահությունը, և վերջինս այլևս չի կարող ղեկավարել պաշտպանական գերատեսչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...