Սիմոնյանը պատրաստակամություն է հայտնել հարմար պահին մեկնել Ադրբեջան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշել է, որ պատրաստ է հարմար պահին մեկնել Ադրբեջան և որևէ ձևաչափով հրավիրել իր գործընկերոջը՝ Սահիբա Գաֆարովային, Հայաստան։
Հարցին, թե ստացել է արդյոք Ադրբեջանի այցի հրավեր, Սիմոնյանը պատասխանել է, որ նման հրավեր չի եղել, սակայն դրա դեպքում պատրաստ է քննարկել այն։ Լրագրողի այն հարցին, թե նորմալ է համարում Ադրբեջան այցելելը, երբ այնտեղ դեռ պահվում են հայ գերիներ, Սիմոնյանը արձագանքել է․ «Իսկ քննարկել ասելով՝ ես ի՞նչ նկատի ունեմ»։
Նա նաև հայտնել է, որ 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի չմասնակցելը կապված չէ Հայաստանի հետ։ Սիմոնյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայտնել է, որ դա պայմանավորված է նրանց հարաբերություններով Եվրամիության հետ, և Գաֆարովան խնդրել է փոխանցել նախագահի անունից, որ այդ որոշումն որևէ կապ չունի հայկական կողմի հետ։
ԱԺ նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ նշել էր՝ հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները Երևան և Բաքու, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լուծել Ադրբեջանում պահվող հայազգի անձանց խնդիրը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները ջրով լի բաժակներ էին նետում դահլիճի ուղղությամբ. հայ պատգամավորները` Վրաստանում տիրող վիճակի մասին. Shantnews
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրե...
ԿԸՀ-ն բավարարել է Ռուբեն Խլղաթյանին ազատությունից զրկելու միջնորդությունը
ՀՀ ԿԸՀ-ն բավարարել է Արմավիրի մարզում հայտնաբերված ընտրակաշառքի միջնորդության գործով պատգամավորության թեկնածուի նկատմամբ...
ՈՒՂԻՂ. Սահմանապահ զորքերի օրն է. Փաշինյանը` ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն
Այսօր նշվում է Հայաստանում Սահմանապահ զորքերի օրը: Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգո...
Փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների մասին
ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքով ունի լիազորություն՝ համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուների նկատմամբ հանրային քրեական հետ...