ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները ջրով լի բաժակներ էին նետում դահլիճի ուղղությամբ. հայ պատգամավորները` Վրաստանում տիրող վիճակի մասին. Shantnews
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրել էին համաժողովի աշխատանքները և պահանջում էին ռուս պատվիրակների հրաժարականը, հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:
SHANNTNEWS.am-ը զրուցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներ Իվետա Տոնոյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ովքեր ներկայացրել են միջադեպի մանրամասները:
Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համաժողովը սկսվել էր բնականոն և աշխատանքային օրակարգը սկսելուց մոտ 1,5 ժամ հետո Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ցուցարարների ուղեկցությամբ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի միջանցքում:
«Ռուսաստանի պատվիրակությունը իրականացնում է նախագահությունը, բողոքի ակցիան դրանից հետո տեղափոխվեց նիստերի դահլիճ, նախագահության հատվածը շրջափակեցին և մոտ 1 ժամ պարալիզացված էին նիստի աշխատանքները: Ցուցարարները ջրով լի բաժակներ էին դահլիճի ուղղությամբ նետում, ինչպես նաև վանկարկում էին, որ Ռուսաստանը հեռանա»,- մանրամասներ հաղորդեց Իվետա Տոնոյանը:
Իվետա Տոնոյանը նշեց, որ հավանաբար համաժողովն իր աշխատանքները կշարունակի վաղը, իսկ այժմ 23 երկրների պատվիրակությունները վերադարձել են հյուրանոց, սակայն այս պահին բազմաթիվ ցուցարարներ «Ռեդիսոն» հյուրանոցի մուտքի առջև բողոքի ակցիա են իրականացնում:
Պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այնպես չէ, որ հայկական պատվիրակությունը միայնակ դուրս է եկել, այլ որոշում է կայացվել, և բոլոր պատվիրակությունները միաժամանակ դուրս են եկել Վրաստանի խորհրդարանից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: