Հասարակություն

Ինչ փուլում են Վայոց ձորում բռնկված աղբավայրերի հրդեհների մարման աշխատանքները

Ինչ փուլում են Վայոց ձորում բռնկված աղբավայրերի հրդեհների մարման աշխատանքները

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը սոցցանցի էջում գրել է.


«Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ։


Հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։ Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնի դրանց ծավալը և կնպաստի մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։


Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250