ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռլինում էգ առյուծը հայտնվել է ազատության մեջ. բնակիչներին խորհուրդ է տրվում փողոց դուրս չգալ
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում էգ առյուծը հայտնվել է ազատության մեջ, քաղաքի որոշ շրջանների բնակիչներին զգուշացրել են մնալ տանը, մինչ բազմաթիվ ոստիկաններ փորձում են գտնել կենդանուն, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանությունը կարծում է, որ փախած կենդանին ընտանի է, քանի որ ոչ մի կենդանաբանական այգի կամ կրկես չի հայտնել անհետացած առյուծի մասին:
Դեպքի մասին առաջին անգամ ահազանգել են երկու բնակիչ, որոնք բջջային հեռախոսով տեսագրել են կարծես իրար հետևից վազող վայրի խոզի և առյուծի մասնակցությամբ կադրերը:
Իշխանությունների կարծիքով՝ առյուծը կարող է ներկայում քնած լինել Բրանդենբուրգի բազմաթիվ անտառներից մեկում:
«Մենք խորհուրդ ենք տալիս մարդկանց տնից դուրս չգալ զբոսանքի և հատկապես չգնալ անտառ քայլելու կամ վազելու», - ասել է Մայքլ Գրուբերը՝ Բեռլինի հարավ-արևմտյան սահմանին գտնվող Կլեյնմախնոուի քաղաքապետը, որտեղ առաջին անգամ նկատվել է կենդանին:
Կենդանուն որոնում են երկու ուղղաթիռի, անօդաչու թռչող սարքերի և ինֆրակարմիր տեսախցիկների միջոցով. բազմաթիվ ոստիկաններին միացել են որսորդները և անասնաբույժները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կին ուղևորը ինքնաթիռի ղեկն իր ձեռքն է վերցրել և անգիտակից օդաչուի փոխարեն վայրէջք կատարել․ ԱՄՆ
ԱՄՆ-ում ուղևորն ինքնաթիռի ղեկն իր ձեռքն է վերցրել և անգիտակից օդաչուի փոխարեն վայրէջք կատարել։ Կին ուղևորը միայնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվել
Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խանութի վաճառողները գողերի հետ քաշում են մթերային սայլերը՝ թույլ չտալու գողանալ ապրանքները․ ԱՄՆ
Ամերիկայում խանութներում գողությունները հասել է նրան, որ խանութի վաճառողները գողերի հետ քաշում են մթերային սայլերը։ Այս...
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...