Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացնող ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում, վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշված ժամանակահատվածում Արարատի մարզում տարբեր ընկերությունների կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։
Քրեական վարույթների շրջանակում դատախազների կողմից հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 30 միլիոն 121 հազար դրամը:
Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է:
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...