Ուզբեկստանում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Ուզբեկստանի արևելյան հատվածում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով:
Նշվում է՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆերգանա քաղաքից 18 կմ դեպի հարավ: Օջախը գտնվում էր 2 կմ խորության վրա:
Ըստ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը կից սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնի տվյալների` հանրապետության մեծ մասում տեղի ունեցած 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր հարևան Ղրղզստանում:
Այս առնչությամբ գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Դեկտեմբերի 26-ին Տաշքենդի ժամանակով ժամը 15:28-ին (Երևանի ժամանակով 14:28), Ղրղըզստանում 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Խորությունը` 10 կմ: Էպիկենտրոնից մինչև Տաշքենդ հեռավորությունը 238 կմ է դեպի հարավ-արևելք»:
Հավելվում է նաև, որ ցնցումների ուժը Ֆերգանայում 6 բալ է կազմել, Անդիժանում և Նամանգանում` 4 բալ, իսկ Տաշքենդում ու հանրապետության այլ քաղաքներում` 2 բալ:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...