Պատահարներ
Հուժկու պայթյուն Սիրիայում. կա 5 զոհ
Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգի Քաֆր Թահարիմ բնակավայրում, զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունը խլել է 5 մարդու կյանք։ Քաղաքացիական պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, և ենթադրվում է, որ փլատակների տակ կարող են լինել այլ մարդիկ։
«Al Ikhbariah» հեռուստաալիքը փոխանցում է, որ պայթյունը հուժկու է եղել, ինչը զգալիորեն բարդացրել է փրկարարական աշխատանքները։ «Syria TV»-ն, հղում անելով տեղական աղբյուրներին, նույնպես հաստատել է զինամթերքի պահեստում տեղի ունեցած միջադեպը։
Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0