ԵՄ-ն դա չի կարող թույլ տալ. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կներկայացնի ՌԴ ակտիվների օգտագործման իրավական տեքստը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը մոտ օրերում պատրաստվում է ներկայացնել Բելգիայում սառեցված ռուսական ակտիվների առգրավման և օգտագործման վերաբերյալ իրավական մեխանիզմի նախագիծ։ Ֆոն դեր Լեյենի հայտարարությունը հնչել է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստի ընթացքում: Հայտնում է «ТАСС»-ը։
«Եվրահանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իրավական տեքստ»,– ասել է նա՝ շեշտելով, որ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ Ուկրաինայի վերականգնման բեռը դրվի բացառապես եվրոպացի հարկատուների վրա։
Նա ընդգծել է, որ մնում է վերջնական լուծում գտնել, որը կլուծի իրավական ու ֆինանսական ռիսկերը և կապահովի ընդհանուր եվրոպական մոտեցում։
Նմանատիպ հոդվածներ
«Սյունիքում հնարավոր զիջումների ֆոնին իշխանությունը փորձում է հեռացնել տեղի համայնքապետներին»․ Աննա Գրիգորյան
Սյունիքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ամենևին չէր խորշել սպառնալիքի տոնով ասել, որ Սյունիքի համայնքապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը զբոսնել է երեկոյան Երևանով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնել է երեկոյան Երևանով։Նրա սոցցանցերում հրապարակվել են զբոսանքի ժամանակ արված տեսակադրեր...
Պուտինի շրջապատում շատ ձայներ կան, որոնք ասում են պետք է վերջ տալ պատերազմին. Բուդանով
Այժմ Պուտինի շրջապատում շատ ձայներ կան, որոնք ասում են պետք է վերջ տալ պատերազմին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշ...
Ինձ ոչինչ չի ասել. Նեթանյահուն հերքել է Թրամփի մասին լուրերը
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի խնդրել հրաժարվել Լիբանանում ահաբեկիչների թունելների դեմ...