Էլեկտրամոբիլների ներմուծման համար արտոնություններ կգործեն․ Պապոյան
Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման ԱԱՀ-ից ազատման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ կիրառելով միայն 2024-ից հետո արտադրված մեքենաների վրա։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվում է ևս մեկ տարով երկարացնել ԱԱՀ-ից ազատման գործող արտոնությունը, որը վերաբերում է էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսներին, մարդատար մեքենաներին, մոտոցիկլետներին և մոպեդներին։
Ներկայումս այս տրանսպորտային միջոցները ԱԱՀ-ից ազատված են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ արտոնությունը գործում է 2019 թվականից։
Էլեկտրական տրանսպորտային միջոցների երրորդ երկրներից ներմուծման համար գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն։ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանին հատկացվել է 7000 միավոր սակագնային քվոտա 2022 թվականին, իսկ 2023-ին, 2024-ին և 2025-ին՝ 8000-ական միավոր, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում։
Պապոյանը նշել է, որ ԱԱՀ-ի և մաքսատուրքերից ազատումը զգալիորեն ավելացրել է էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծումը։ 2023 թվականին ներմուծվել է 9635 միավոր, ինչը 2022-ի համեմատ աճել է 75 տոկոսով։ 2024 թվականին ներմուծվել է 11 793 միավոր, 2023-ի համեմատ՝ 22 տոկոսով։ 2019 թվականի համեմատ 2024-ին ներմուծման ծավալը աճել է շուրջ 17.6 անգամ։
ՊԵԿ-ի տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 19-ը ՀՀ է ներմուծվել 7 էլեկտրական ավտոբուս, 16 381 ավտոմեքենա և 2479 մոպեդ։ Կանխատեսվում է, որ էլեկտրական մեքենաների ներմուծումը տարվա ընթացքում կկրկնապատկվի նախորդ տարվա համեմատ։
Առաջարկվում է արտոնությունը կիրառել միայն այն էլեկտրական տրանսպորտային միջոցների վրա, որոնք թողարկված են 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, այսինքն՝ 2024, 2025 և 2026 թվականների արտադրության համար։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, որը կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Եվրոպան Հայաստանին տեսնում է որպես դաշնակից․ նոր փուլ հարաբերություններում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Եվրոպական խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ Եվրոպան Հայաստանին դիտո...
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է՝ կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատա...
Լուրերը մեկ տողով. Կրակոցներ Երևանում, նախկին պատգամավորի գույքի բռնագանձում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Երևանի Աջափնյակում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց...
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ վարորդական քննություններից...