ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին
Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն ու Արուսյակ Մանավազյանը:
«Մեր օրենսդրությամբ՝ մինչ այս պահը կենդանին համարվում է գույք, և տեր չունեցող կենդանին, այսինքն՝ թափառող կենդանին, համարվում է անտեր գույք՝ դրանից բխող համապատասխան հետևանքներով: Դա ամրագրված է քաղաքացիական օրենսգրքում, և մենք ներմուծել ենք համապատասխան հոդվածներում փոփոխություն, որպեսզի կենդանու նկատմամբ, բացի գույքային իրավունքներից, կիրառվեն նաև մեր օրենքի դրույթներն ու սկզբունքները: Սա է ամենակարևորը արձանագրել, որ կենդանին, բացի գույքային իրավունքներից, ունի նաև այլ իրավունքներ, որոնք ամրագրվելու են այս մայր օրենքով և անտեր կենդանին ունի սեփականատեր, այսինքն՝ պատասխանատու անձ, և դա պետությունն է»,- ասաց Մերի Գալստյանը:
Պատգամավորը նշեց՝ հանրության լայն շերտերին մտահոգում է հատկապես թափառող կենդանիների հարցը, որը լուրջ խնդիր է, թե՛ առողջապահական, թե՛ անվտանգային առումով:
«Մենք փորձել ենք այս օրենքի և հարակից օրենքների շրջանակներում ապահովել որոշակի ներդաշնակ հավասարակշռված մոտեցում, որպեսզի ապահովեն և կենդանիների իրավունքների պաշտպանությունը և մարդկանց անվտանգությունը և իրավունքները և ապահովենք կենդանի-մարդ համերաշխ և անվտանգ համակեցությունը։ Օրենքի կարգավորման առարկա են տնային, թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիները: Վայրի կենդանիներին կամ գյուղատնտեսական նշանակության կենդանիներին այս օրենքը որևէ ձևով չի անդրադառնում»,- նշեց օրենքի համահեղինակը:
Դրական եզրակացության արժանացած օրինագծերի փաթեթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Նմանատիպ հոդվածներ
Հերթական վանդալիզմը. Ստեփանակերտում հանել են Իվան Իսակովին նվիրված հուշարձանը
Օկուպացված Լեռնային Ղարաբաղում վանդալները կրկին զբաղված են իրենց սիրելի գործով՝ կռվում են հուշարձանների դեմ։ Այս մասին գ...
Ռուսաստանցի ռելոկանտները պատրաստվում են տարբեր տեսակի սադրանքներ իրականացնել արտասահմանում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի վերաբնակիչները պատրաստվում են արտասահմանում ՌԴ նախագահական ընտրությունների նախաշեմին տարբեր տեսակի սադրանքնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացանք այնպիսի տեղ կառուցել, որ Հայաստանի որ անկյունից էլ նայես՝ երևա․ Ծառուկյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին
Հատիս լեռան վրա մեկնարկել են Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները: Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հա...
Կոչ՝ Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդներին
ԿՈՉ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՐՁԿԱՍՊՅԱՆ ԵՎ ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿՈՎԿԱՍԻ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ Սիրելի՛ եղբայրներ,Լեզգիներ, թալիշներ, ավարն...