Ռուսաստանցի ռելոկանտները պատրաստվում են տարբեր տեսակի սադրանքներ իրականացնել արտասահմանում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի վերաբնակիչները պատրաստվում են արտասահմանում ՌԴ նախագահական ընտրությունների նախաշեմին տարբեր տեսակի սադրանքներ իրականացնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Գենադի Ասկալդովիչը Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների նախապատրաստմանը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ համար լուրջ խնդիր է այսպես կոչված վերաբնակիչների ակտիվությունը, հատկապես նրանց, ովքեր բացասաբար են վերաբերվում գործող նախագահին: Միանշանակ ոչ բոլոր վերաբնակիչներն են մեր թշնամիները։ Նրանցից շատերը հիմնականում ապաքաղաքական են և արդեն վերադարձել են հայրենիք, իսկ մնացածները ծայրահեղ ռուսատյաց դիրքեր են զբաղեցնում և, որքան գիտենք, ընտրությունների նախաշեմին և դրա ընթացքում պատրաստվում են տարբեր տեսակի սադրանքներ իրականացնել», - ասել է դիվանագետը նաև նշել է, որ վերաբնակիչների ագրեսիվ վերաբերմունքն ակտիվացել է այն բանից հետո, երբ «նախագահի թեկնածու Բորիս Նադեժդինի գրանցումը մերժվել է»։
«Մենք մեծ տեղեկատվական աշխատանք ենք տանում հայրենասեր քաղաքացիների շրջանում՝ հնարավորության դեպքում խնդրելով նրանց օգնությունը վերաբնակիչների ծայրահեղական բողոքի ակցիաները կանխելու համար», - ավելացրել է Ասկալդովիչը:
ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...