Ադրբեջանով Հայաստան տարանցման դետալները կհստակեցվեն մինչև տարեվերջ․ «Ռուսական երկաթուղիներ»
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ։
Պավլովի խոսքով՝ գործընթացը նոր է, սակայն առաջին փորձնական բեռնափոխադրումն արդեն իրականացվել է։ Նա նշել է, որ արդյունքները ցույց են տվել՝ երթուղին բեռնափոխադրողների և հաճախորդների համար ամենաարդյունավետ տարբերակներից է։ Այժմ կողմերը աշխատում են որոշելու, թե արտահանման, ներմուծման և տարանցման ձևաչափերով որ տեսակի բեռներ կարող են տեղափոխվել։
«Այս գործընթացը բարդ է և պահանջում է հաստատման որոշակի փուլեր, սակայն արդեն ակտիվ փուլում է»,– ասել է նա։
Պավլովը հավելել է, որ մեկ օր առաջ կողմերի համատեղ քննարկում է կայացել, և մանրամասների վերջնական համաձայնեցումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Նրա խոսքով՝ ավարտից հետո կհստակեցվեն երթուղով տեղափոխվող բեռների կատեգորիաներն ու ծավալները։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ։ Այս հայտարա...
Մարուքյանը պատասխանել է Իլհամ Ալիևի ՄԱԿ-ում հնչեցրած ելույթին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ է հանդես եկել՝ նշելով․ «Ի...
«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: «Հայա...
Եթե Բելառուսի դեմ ագրեսիա լինի, միջուկային զենքի կիրառման հարցում որևէ երկմտանք չի լինի. Լուկաշենկո
Բելառուսի դեմ ագրեսիաայի դեպքում միջուկային զենքի կիրառման հարցում որևէ երկմտանք չի լինի։ Այս մասին հայտարարել է Բե...