Եթե Բելառուսի դեմ ագրեսիա լինի, միջուկային զենքի կիրառման հարցում որևէ երկմտանք չի լինի. Լուկաշենկո
Բելառուսի դեմ ագրեսիաայի դեպքում միջուկային զենքի կիրառման հարցում որևէ երկմտանք չի լինի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է «ԲելՏա»-ն։
Խոսելով Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման պատճառների մասին՝ երկրի նախագահն ասել է. «Ինչո՞ւ է դա անհրաժեշտ, որպեսզի ինչ-որ սրիկաների ոտքն այլևս չլինի բելառուսական հողի վրա»։
Իսկ նման զինատեսակների կիրառման պատճառը, ըստ նրա, կարող է լինել միայն մեկը՝ ագրեսիան Բելառուսի դեմ։
«Պատասխանն անմիջապես կլինի, ես դա արդեն մի քանի անգամ ավելի վաղ ասել եմ»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։
Ընդգծելով Բելառուսում տեղակայվելիք միջուկային զենքի զգալի հզորությունը՝ պետության ղեկավարն ասել է. «Կարծում եմ, որ հազիվ թե որևէ մեկը ցանկանա կռվել այնպիսի երկրի դեմ, որն ունի նման զենք։ Սրանք զսպման զենքեր են»։
«Այնուամենայնիվ, իրավիճակներից, որտեղ այն պետք է կիրառվի, իհարկե, կուզենայի խուսափել։ Աստված մի արասցե, ստիպված լինեմ որոշում կայացնել մեր ժամանակներում այդ զենքի կիրառման վերաբերյալ, բայց ոչ մի երկմտանք չի լինի, եթե մեր դեմ ագրեսիա լինի»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել էր, որ ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ին ավարտվի դրա տեղակայման վայրի նախապատրաստումը:
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...