ՌԴ-ն հետ է մղել ուկրաինական ԱԹՍ–ների վերջին օրերի ամենամասշտաբային հարձակումը
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերն այս գիշեր հետ են մղել ուկրաինական ԱԹՍ–ների վերջին օրերի ամենամասշտաբային հարձակումներից մեկը՝ ոչնչացնելով շուրջ 249 անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 24-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ ուժերն ու միջոցները կարողացել են որսալ և ոչնչացնել գրեթե երկու հարյուր հիսուն ԱԹՍ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 116 ԱԹՍ խոցվել է Սև ծովի ջրատարածքում, 76-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 23-ը՝ Ղրիմի Հանրապետությունում, 16-ը՝ Ռոստովի մարզում, 7-ը՝ Բրյանսկի մարզում, 4-ականը՝ Կուրսկի մարզում և Ազովի ծովի ջրատարածքում, 2-ը՝ Բելգորոդի մարզում, 1-ը՝ Լիպեցկի մարզում։





























