Ռազմական

Իրանն աջակցում է ՀՀ-ին Ադրբեջանի ծավալապաշտությանը դիմակայելուն. Long War Journal

Vika B. 1 րոպե 1,522 դիտում
Իրանն աջակցում է ՀՀ-ին Ադրբեջանի ծավալապաշտությանը դիմակայելուն. Long War Journal

Թեհրանը 2022թ. եռօրյա ծավալուն զորավարժություն է անցկացրել Ադրբեջանի սահմանի մոտ, որտեղ ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Աշուրա» դիվիզիան ժամանակավոր կամուրջ է կառուցել Արաքս գետի վրայով: Այս կամուրջը բաժանում է Իրանն Ադրբեջանից: Այս մասին գրել է Long War Journal-ը։


«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի գործողությունների գծով փոխհրամանատար Վալիոլա Մադանին հայտնել է, որ զորավարժությունները նպատակ ունեն ամրապնդել սահմանային անվտանգությունը և պահպանել Իրանի հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, որը կարող է պոտենցիալ առումով ակնարկել հայկական տարածք ադրբեջանական ներխուժման մասին:


Իրանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի ծավալապաշտությանը դիմակայելու հարցում։


Առաջին անգամ չէ, որ իսլամական հանրապետության պաշտոնյաները խիստ անհամաձայնություն են հայտնում Կովկասում տարածքային փոփոխությունների հարցում: Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին 2024թ. մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի բարձր զգայունությունը Հայաստանին առնչվող սահմանային հարցերի նկատմամբ:


Նրա դիրքորոշումն ավելի ուշ հաստատել է խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, որը հայ գործընկերոջը հավաստիացրել է, որ Իրանը վճռականորեն դեմ հանդես կգա տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250