ՌԴ-ն սկսում է Կապանում հյուպատոսության բացման աշխատանքները
Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի. նոր քայլ համագործակցության զարգացման համար: 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջավոր խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի հնարավորինս շուտ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար: Բացի այդ, արձանագրվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը», - ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավայր և տեսակցել Ռուբեն Վարդանյանին: Նրան հնարավորություն է տր...
ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղա...