ՀԷՑ-ում աշխատավարձի 10-20% բարձրացում է տեղի ունեցել. Ռոմանոս Պետրոսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը խոսել է ընկերության ֆինանսական իրավիճակի մասին։ Նա նշել է, որ ղեկավար կազմը սկզբից հրաժարվել է պարգևավճարներից, ինչի արդյունքում ձևավորվել են մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ իր նշանակվելուց հետո ՀԷՑ-ում սահմանվել են հավելյալ պարգևատրումներ։ Մասնավորապես, մինչև 200 հազար դրամ համախառն եկամուտ ունեցող աշխատակիցները ստացել են 20 հազար դրամ հավելում՝ առանձին կառավարչական հրամանով։
Նա ընդգծել է, որ ցածր աշխատավարձ ստացողների շրջանում իրականացվել է 10–20 տոկոս աշխատավարձային բարձրացում, և այս գործընթացը շարունակվում է։ Պետրոսյանը հայտնել է, որ ՀԷՑ-ի մոտ 6800 աշխատակիցներից կեսը ստանում է 300 հազար դրամից ցածր աշխատավարձ, այդ թվում՝ 1700 աշխատակից, որոնց եկամուտը չի գերազանցում 200 հազար դրամը։ Նրա խոսքով՝ այս խմբին ամսական տրվում է լրացուցիչ միանվագ 20 հազար դրամ պարգևատրություն։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է
Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել ենք շարունակել շփումները. վարչապետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել ենք շարունակել շփումները՝ փորձելով ձևավորել ընդհանուր տեսակետներ ու մոտե...
Կալանավորվել է Էլման Փաշաևը
Մոսկվայի կայազորային ռազմական դատարանը կալանավորել է նախկին փաստաբան Էլման Փաշաևին՝ Բլինովսկիների ընտանիքի նկատմամբ կատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորը ռադիոկապի միջոցով երգում է իր ծառայակից ընկերներին քաջալերելու համար
«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զինվորը ռադիոկապի միջ...