Կալանավորվել է Էլման Փաշաևը
Մոսկվայի կայազորային ռազմական դատարանը կալանավորել է նախկին փաստաբան Էլման Փաշաևին՝ Բլինովսկիների ընտանիքի նկատմամբ կատարած խարդախության գործով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Բավարարել նախաքննության միջնորդությունը, կասկածյալ Փաշաևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանք՝ երկու ամիս ժամկետով»,-որոշումը հրապարակել է դատավոր Մաքսիմ Իվանովը:
Փաշաևը կալանավորվել է մինչև նոյեմբերի 15-ը։
Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով։ Պատճառը, թե ինչու է որոշվել գործընթացն իրականացնել ոչ հրապարակային՝ չի բացահայտվել:
Սեպտեմբերի 17-ին ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Փաշաևի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն)․ նա ձերբակալվել էր: Քննությամբ պարզվել է, որ Փաշաևը 2024 թվականի փետրվարին Մոսկվայում բլոգեր Ելենա Բլինովսկայայի ամուսնու՝ Ալեքսեյ Բլինովսկու հետ հանդիպման ժամանակ համոզել է, որ խոշոր դրամական պարգևի դիմաց կարող է նրանց ազատել քրեական պատասխանատվությունից։ Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Փաշաևը Բլինովսկուց առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Temu-ից հայկական տվյալներ են արտահոսել․ մանրամասներ
Ես ինչպես հասկանում եմ ՀՀ-ում օգտագործում են temu պլատֆորմը օնլայն առևտրի համար։ Threat Actor -ը կարողացել է էքսֆիլ...
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում, քանի անձ է բերման ենթարկվել
Հայտնել էինք, որ այսօր առավոտից լարված իրավիճակ է Երևան-Աբովյան մայրուղում, կան բերման ենթարկվածներ։ՆԳՆ ոստիկանությունը...
Հայտնի է 10-ամյա աղջկա կոմայի մեջ հայտնվելու պատճառը
Հայտնել էինք, որ առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզի դպրոցներից մեկում։ 10-ամյա աղջիկն արդեն 6 օր է, գտնվում...
Դպրոցի տնօրենը մանրամասնում է կոմայում հայտնված 10-ամյա աղջկա մասին
Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյուն...