ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումը սովորական և հաճախ հանդիպողներից չէր։ Ոստիկանություն զանգահարած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանը հայտնել է, որ եկեղեցու այգում նորածին երեխա են թողել։
Կինը իրավապահներին տեղեկացրել էր, որ երեխային տարել է իր տուն։ Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Իրավապահները ձեռնարկեցին անհետաձգելի գործողություններ։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նորածինը, դրական տեղեկություն ստացվեց. երեխայի կյանքին վտանգ չէր սպառնում։
Նորածնի մորը հայտնաբերելու՝ իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքը չուշացավ։ Հետագա միջոցառումներով պարզվեցին կատարվածի որոշ մանրամասներ:
Նորածինը մայիսի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից դուրս է գրվել և տեղափոխվել մանկատուն։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոլդովական փողոցի փոսը լուրջ խնդիր է առաջացրել երթևեկության համար․ վարորդներն են ահազանգում
Մայիսի 10-ին, ուրբաթ օրը, Նոր նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցում շինաշխատանքներ են իրականացվել: Ըստ այս պահին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական մեքենան քիչ է մնում՝ վրաերթի ենթարկի լրագրողին
Քիչ առաջ, Աբովյան փողոցում, Հանրապետության հրպարակի հարեւանությամբ ոստիկանական մեքենան քիչ էր մնում վրաերթի ենթարկի «Մեդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաշեք ներս». կարմիրբերետավորը քաղաքացուն ուժով բերման ենթարկելիս
Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Քաղաքացիները ինքնաբուխ փողոցներ են փակում։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան
Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն...