Սառն օդի լճացումը բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությունը, օդի տուրբուլենտականության դադարն ու քամու բացակայությունը պայմանավորել են Արարատյան գոգավորությունում սառը օդի լճացում, ինչը բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման։
Ըստ հաղորդագրության՝ դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, մինչդեռ փոշու մակարդակում էական փոփոխություն չի գրանցվել։
Նշվում է, որ առաջիկա հինգ օրերին օդերևութաբանական պայմաններում զգալի փոփոխություններ չեն սպասվում։ Քանի որ անտիցիկլոնի կենտրոնը շարունակելու է մնալ հանրապետության տարածքում, կանխատեսվում է օդի աղտոտվածության աստիճանական նոր բարձրացում։
Նմանատիպ հոդվածներ
Սաստիկ բքի պատճառով որոշ ճանապարհներ դժվարանցանելի են
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 20:00-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի...
Երկիրը ձեր անզուսպ ստախոսությամբ ավերեցիք, հիմա լռեք ու վեր ընկեք տեղերդ․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադարձել է գերիների վերադարձի հետաձգման հարցին...
Չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին. Սոլովյովը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքները հրթիռակոծելու մասին
Ռուսաստանցի լրագրող, ռադիո և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Արցախի Ստեփանակերտ, Մարտունի և Շուշի քաղ...
Երևանում շների զբոսանքի համար վայրեր կհատկացվեն. որոնք են նախատեսված հասցեները
Երևանի քաղաքապետարանում այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց նաև 12...