Սաստիկ բքի պատճառով որոշ ճանապարհներ դժվարանցանելի են
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 20:00-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (10-15 մետր) պատճառով Ալագյազից մինչև Ծիլքար և Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ -Միրաք ճանապարհահատվածներում սաստիկ բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանի կտրուկ անկում. բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
ՈւշադրությունՓետրվարի 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոն...
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
Նշված հասցեներում լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանք...
Ջերմաստիճանի անկում՝ 10-14 աստիճանով. Սուրենյան
Հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-22–ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատված...