Դատախազությունը պահանջում է Գագիկ Բեգլարյանից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը
Նոյեմբերի 21-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ գործում որպես պատասխանող ներգրավված են Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք։
Գլխավոր դատախազությունը պահանջում է պատասխանողներից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։
Գործը նույն օրը՝ նոյեմբերի 21-ին, մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Հետագա որոշումների մասին Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում տվյալներ դեռևս առկա չեն։
Նշենք, որ նույնանման պահանջով մեկ հայց էլ Գլխավոր դատախազությունը ներկայացրել էր 2022 թվականին։ Հիշյալ գործի քննությունը դեռևս ավարտված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. Պուտին
Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է...
Քանի զինծառայողի մահվան դեպք է գրանցվել 2024-ին
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, ԱԺ-ում այս մասին հայտարարեց...
Թուրքիայում հայ փրկարարներին հաջողվել է փլատակներից երեխայի ողջ-առողջ դուրս բերել. «Ակոս»-ի խմբագիր
Ստամբուլում գործող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնել է, որ Թուրքիայում հայ փրկարարներին հաջողվել է փլատակնե...
Որ ոստիկանությունը մարդկանց էր բաժին տարել, մեկը ես էի. ակտիվիստ
Մեր տեսակետը չի փոխվել, մենք մի քանի տարի է ասում ենք Ամուլսարը հանք չի դառնա։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցո...