Քանի զինծառայողի մահվան դեպք է գրանցվել 2024-ին
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ՝ 11,2 տոկոսով։
«2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք»,- հիշեցրեց դատախազը։
Նրա խոսքով՝ արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4 տոկոսը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63,6 տոկոսը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7 տոկոսը եղել են զինվորական, 616-ը կամ 46,3 տոկոսը՝ այլ հանցագործություններ։
«2024 թվականի ընթացքում ԶՈւ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին արձանագրվել էր 54 դեպք»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել
Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ի...
Այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց. դատախազը՝ բանկերի մասին
Կան բանկեր, որոնք ունեն ուժեղ անվտանգության համակարգեր և կան բանկեր, որոնք չունեն։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի...
ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել վարորոդի դանակահարությունից
Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բ...
Վեճի ընթացքում ավտոբուսի վարորդը դանակահարել է մեկ այլ վարորդի
Տեղեկացնում եմ, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի...