ՔԿ նախագահը հրամանագիր է ստորագրել. Արմավիրի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Սևակ Խաչատուրի Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզային քննչական վարչության պետ։
Հրամանը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 12-ին՝ հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 05-ի եզրակացությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 20-րդ հոդվածի 7-րդ մասով։
Հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սևակ Խաչատուրի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Հրամանի համաձայն Սևակ Խաչատրյանը հանվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից։ Աշխատավարձը սահմանվել է համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի։





























