ԵՄ-ն կանցկացնի արտակարգ գագաթնաժողով Ուկրաինայի հարցով
ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովը, որը նվիրված կլինի ուկրաինական կարգավորման թեմային, կանցկացվի նոյեմբերի 24-ին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Կոշտան X սոցիալական հարթակում գրել է, որ հրավիրել է ԵՄ-ի 27 անդամ երկրների ղեկավարներին Ուկրաինայի հարցով հատուկ գագաթնաժողովի։
Հավելենք՝ Կոշտան Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և G7-ի մի շարք երկրների ղեկավարների հետ Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված ծրագիրը Ուկրաինայի վերաբերյալ։
Reuters-ի տվյալներով՝ քննարկմանը մասնակցել են նաև Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Նիդեռլանդների ղեկավարները։ Բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում նշվել է, որ ԱՄՆ-ի ներկայացրած ծրագիրը կարող է դիտարկվել որպես կարգավորման հիմք, սակայն որոշ կետեր պետք է փոփոխվեն:
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Սահմանադրության փոփոխություններ, աղմկահարույց դեպքեր՝ մեկ օրում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Սահմանադրության նոր նախագծում առայժմ բացակայում է Ներածությունը, որտեղ պետք...
Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին
Հայաստանը Թուրքիայի հետ ունի դինամիկ դրական երկխոսություն։ Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025...
Անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը․ Եղոյան
«Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Այսինքն, Ստեփանակերտը բանակցություններում հան...
Իրանը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում, քանի դեռ ուշ չէ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում, քանի դեռ «ուշ չէ»։ Նա համ...