Բազմաթիվ պետություններ հրաժարվել են Հայաստանին մատակարարել սպառազինություն և տեխնիկա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկար տարիներ Հայաստանը ունեցել է զգալի սահմանափակումներ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ համագործակցության ժամանակ։ Նա նշել է, որ բազմաթիվ պետություններ հրաժարվել են մատակարարել սպառազինություն և տեխնիկա՝ համոզված լինելով, թե դրանք կարող են օգտագործվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս։
Վարչապետը ընդգծել է, որ այժմ նման սահմանափակումներ չկան, քանի որ երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։
Նրա խոսքով՝ լեգիտիմությունը ինքնին չի երաշխավորում անվտանգությունը, սակայն ապահովում է ավելի բարձր անվտանգություն և ավելի ցածր խոցելիություն, ինչպես նաև հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ ժամանակակից պաշտպանական միջոցների և տեխնոլոգիաների։
Փաշինյանը հավելել է, որ լեգիտիմությունը նվազեցնում է պատերազմի հավանականությունը և միաժամանակ թույլ է տալիս բազմապատկել պաշտպանական կարողությունները, քանի որ որևէ պետություն չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքը։ Նրա խոսքով՝ այս մոտեցումը էականորեն մեծացնում է սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաև պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կող...
Բորելի հայտարարությունները փոխում են խաղի կանոնները. Լավրով
Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները: Այ...
«Տարոն-Ավիայի» օդանավերը երբևէ չեն եղել Աֆրիկայում․ հայտարարություն
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․«Ուզում ենք անդրադառնալ վերջին մի ք...
Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ, դատարանը մերժել է կալանքի դեմ բողոքը
Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանք տակ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահու...