ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրն Ուկրաինայի վերաբերյալ պետք է վերանայվի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դրական է գնահատել ԱՄՆ-ի ներկայացրած Ուկրաինայի խաղաղության պլանը՝ նշելով, որ այն առաջարկում է խաղաղություն և ընդգծում կարևոր սկզբունքներ, այդ թվում՝ սուվերենության և անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Սակայն, ըստ նրա, փաստաթուղթը դեռևս պահանջում է լուրջ մշակման փուլ։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Մակրոնը նշել է, որ առաջարկված նախաձեռնությունը պետք է նորից քննարկվի և վերանայվի՝ ինչպես դա արվել էր նախորդ տարի։ Նրա խոսքով՝ պաշտոնական Փարիզը և եվրոպական մյուս մայրաքաղաքները ծրագրի մշակման գործընթացում լիարժեք ներգրավված չեն եղել, ինչն այժմ անհրաժեշտ է շտկել։
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ պլանը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Եվրոպայի անվտանգությանը։ Այդ պատճառով, ըստ Մակրոնի, ցանկացած կարգավորման մոտեցում պետք է հիմնված լինի համատեղ, եվրոպական գործընկերների հետ համաձայնեցված քննարկումների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի դեմ կարող են քրեական գործեր հարուցվել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Փաշինյանին Էրդողանի երդմնակալության արարողությանը դիմավորել է Չավուշօղլուն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությա...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյա...