Քաղաքականություն
Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում Իրանը նախորդ պատերազմի համեմատ ավելի պատրաստված է. Աբբաս Արաղչի
Mariam Z.
The Economist-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իսրայելի հնարավոր հարձակմանը Իրանը նախորդ պատերազմից ավելի լավ է պատրաստված։ Նրա խոսքով՝ «մեր հրթիռներն ավելի լավ վիճակում են՝ թե՛ քանակով, թե՛ որակով։
Մենք շատ դասեր քաղեցինք 12-օրյա պատերազմի ընթացքում։ Մենք բացահայտեցինք մեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև իսրայելցիներինը. մենք անդրադարձել ենք այս բոլոր հարցերին և լիովին պատրաստ ենք։ Ավելի լավ ենք պատրաստված, քան նախորդ անգամ։ Դա չի նշանակում, թե մենք պատերազմի ենք ձգտում։ Պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է»։ Նշվածը փոխանցում է Pars Today-ը։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը Հարավչինական ծովում վիճելի խութ է գրավել և բարձրացրել իր դրոշը. FT
Julya
Դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը կաշառք է, որ մարդիկ իրենց պաշտոնը թողնեն. Զոհրաբյան
WRed
Դեռևս սեպտեմբերն է, իսկ պետպատվերի տարվա փողերը պրծել են. Դանիել Իոաննիսյանն ահազանգում է
Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Mariam Z.