ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական պատվեր կատարողները թող իմանան՝ վաղը թուրքի տուն են պահելու. Մանուկյան
«Օրակարգի կետերի մեջ կա «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» հարցը, պարզ ասած՝ դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին է»: Այս մասին ԱԺ-ում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Անցնող տարիներին քննիչների հետ առերեսվելուց ասում ենք՝ արա՛, էս ի՞նչ եք անում, հերի՛ք ա Նիկոլի հանձնարարականով կեղծ քրգործեր հարուցեք, ասում են՝ դե տուն ենք պահում: Հիմա տուն պահելու համար աշխատավարձը մի քիչ էլ են բարձրացնում»,-ասել է Մանուկյանը ` անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կալանավորումներին:
«Տուն պահողները, քաղաքական պատվեր կատարողները թող իմանան՝ էս իշխանության քայլերի արդյունքում վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով»,- իր ելույթն ավարտելով` ասել է Մանուկյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...