Քաղաքականություն

Աշխատում ենք ԱՄՆ-ի պատրաստած խաղաղության փաստաթղթի վրա. Զելենսկի

Mariam Z. 1 րոպե 252 դիտում
Աշխատում ենք ԱՄՆ-ի պատրաստած խաղաղության փաստաթղթի վրա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո քննարկվել է Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիր։ Նա ընդգծել է, որ գնահատում են ԱՄՆ-ի, նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։


«Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի մի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն»,– նշել է Զելենսկին։


Նրա խոսքով՝ կողմերը համակարգել են հաջորդ քայլերը և պայմանավորվել են, որ համապատասխան մակարդակների թիմերը միասին կշարունակեն աշխատանքը։


Հիշեցնենք` ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը: Փաստաթուղթը պարունակում է հետևյալ հիմնական դրույթները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250