ՌԴ քաղաքացին բեռնատարով բախվել է քաղաքացուն օգնության հասած փրկարարների ավտոմեքենային
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Գալանովի վարած MAN մակնիշի K393 YT 163 RUS համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ Հայկ Սարգսյանի վարած ГАЗ 66 մակնիշի 216 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГАЗ 66-ի ուղևոր Վազգեն Մինասյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ГАЗ 66-ը հաշվառված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում, վարորդն ու վիրավորը աշխատում են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատում և նրանք նշված վայր էին ժամանել Hyundai մակնիշի 863 AՏ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդին օգնություն ցուցաբերելու նպատակով, քանի որ Hyundai-ը մասամբ կախվել էր կամրջի բետոնե հատվածում ու փրկարարները մինչ սահմանազատում էին տարածքն ու աշխատանքներ էին կատարում ավտոմեքենան անվտանգ վայր տեղափոխելու համար, MAN բեռնատարը բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ 66-ին:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...