Բանկերի մերժումները խնդիր են ստեղծում կույր քաղաքացիների համար. Արսեն Թորոսյան
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը դիմել է ՊԵԿ-ին և ԿԲ-ին՝ առաջարկելով ուժեղացնել վարչարարությունը այն բնակավայրերում, որտեղ տնտեսվարողները հրաժարվում են անկանխիկ առևտրից։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներով օգտվելու հնարավորությունը։
Թորոսյանը նշել է նաև, որ կան կույր քաղաքացիներ, որոնք բանկերում քարտ ստանալու հարցում բախվում են դժվարությունների, քանի որ որոշ բանկեր հրաժարվում են նրանց սպասարկել կամ պահանջում են խնամակալների դատարանի վճիռ։ Նրա խոսքով՝ այս անձինք ստիպված են կանխիկ ստանալ վճարումները, ինչպես նաև նույն խնդիրն ունեն հենաշարժողական սահմանափակում ունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ։ Նախարարը առաջարկել է լուծել այս խնդիրը՝ ապահովելով նրանց հասանելիությունը համապատասխան ծառայություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս-հայ-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը պետք է հանդիպի մինչև հունվարի վերջը. Մարիա Զախարովա. «Լուրեր»
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պատասխանել է «Լուրեր»-ի հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք խարդախներից․ Հերթական կոչը՝ գլխավոր դատախազությունից է
ԶԳՈՒՇԱՑԵՔ ԽԱՐԴԱԽՆԵՐԻՑԱրդեն ամիսներ շարունակ՝ տարբեր կառույցներից զգուշացման կոչեր են հնչում՝ մեր քաղաքացիներին հորդորելո...
Ինչ եղանակ է սպասվում փետրվարին
Փետրվար ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավ...
Նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախ...