Հասարակություն
2025-ի զորակոչի և զորացման ժամանակացույցը հայտնի է
Mariam Z.
Կառավարությունը նիստում, չզեկուցվող նախագծերի փաթեթում, ընդունել է 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։ Ըստ նախագծի՝ 2025թ. նոյեմբերի 24-ից մինչ 2026թ. հունվարի 31-ը նախատեսվում է իրականացնելու շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը այն արական սեռի քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց տրված տարկետումը դադարում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը։
2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2026թ. հունվարի 31-ը զորացրվելու են օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Փաշինյանի մասնակցությամբ Երևան-Գյումրի ավտոերթից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5