Սլովակիան կարող է դատի տալ ԵՄ-ին. Ռոբերտ Ֆիցո
Սլովակիան ուսումնասիրում է Եվրամիության դեմ դատական հայցի հնարավորությունը՝ կապված ԵՄ-ի ծրագրերի հետ, ըստ որոնց 2028 թվականից պետք է դադարեցվի ռուսական գազի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ նշելով, որ հաջորդ շաբաթ կառավարությունը կքննարկի համապատասխան փաստաթուղթը, սակայն չի մանրամասնել գործընթացի իրավական հիմքերը։
Սլովակիան և Հունգարիան քննադատում են ԵՄ-ի ծրագիրը՝ ռուսական էներգակիրներից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ՝ բացատրելով, որ իրենց տնտեսությունները դեռևս մեծապես կախված են Մոսկվայի գազից և նավթից, իսկ ավելի թանկ այլընտրանքները կարող են վնաս հասցնել տնտեսությանը։
Անցյալ ամիս ԵՄ էներգետիկայի նախարարները աջակցել էին առաջարկին, համաձայն որի մինչև 2028 թվականի հունվար ԵՄ տարածքում պետք է աստիճանաբար դադարեցվի ռուսական նավթի և գազի ներմուծումը։ Վերջնական կանոնները պետք է համաձայնեցվեն ԵՄ երկրների և Եվրախորհրդարանի միջև, որը դեռ քննարկում է իր դիրքորոշումը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է, ԵՄ երկրներ՝ նվազել
Հայաստանը 2023 թվականին արտահանել է 8 մլրդ 415 մլն 155.1 հազար դոլարի ապրանք, ինչը 2022-ի նկատմամբ աճել է 55.3 տոկոսով,...
ԱԻՆ-ը այլևս չի զբաղվի եղանակի տեսությամբ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտ...
Ի՞նչ պատկեր է հանրաքվեի առաջին արդյունքներով. հայտնի է` երբ կարող է քննարկվել նշված մարզերի մուտքը ՌԴ
Հանրաքվեները Դոնեցկում ու Լուգանսկում և ազատագրված տարածքներում կարելի է կայացած եւ լեգիտիմ համարել, Ղրիմի սենատոր...
Որքան պետք է ատի սեփական ժողովրդին ու Հայրենիքը, որ շարունակի անել այն, ինչ անում է Հայաստանի վարչապետի պաշտոնն այսօր զբաղեցնող անձը. Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Պատմության մեջ կան օրինակներ, երբ հանուն...