Որքան պետք է ատի սեփական ժողովրդին ու Հայրենիքը, որ շարունակի անել այն, ինչ անում է Հայաստանի վարչապետի պաշտոնն այսօր զբաղեցնող անձը. Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Պատմության մեջ կան օրինակներ, երբ հանուն Երկրի և ազգային արժեքների պաշտպանության ժողովուրդները ոտքի են ելել և գնացել տվյալ գաղափարներով օժտված ու իրենց ապրած տարիներով այդ ամենն ապացուցած անհատների հետևից և վերջնական արդյունքում շահել: Բայց եղել են նաև ազգեր, որոնք անհետացել են պատմության թատերաբեմից, քանի որ նրանց առաջնորդող անհատներն իրականության մեջ եղել են ոչ թե տվյալ արժեքների կրողներ ու հարստացնողներ, այլ նեղանձնական նպատակներով սեփական ժողովրդի ազնիվ զգացմունքները հանցավոր միտումնավորությամբ շահագործողներ...
Հ.գ.1-Ապշում եմ, թե մարդ, որքան պետք է ատի սեփական ժողովրդին ու Հայրենիքը, որ շարունակի անել այն, ինչ անում է Հայաստանի վարչապետի պաշտոնն այսօր զբաղեցնող անձը: Դրանից տասնյակ անգամ ավելի շատ ապշում եմ մեր այն հայրենակիցերի պահվածքից, ովքեր, եթե ոչ սեփական մաշկի վրա զգալով, ապա գոնե տեսնելով որդեկորույս ու հայրենազրկված իրենց հայրենակիցների ապրումներն ու օր-օրի դեպի անորոշության անդունդը գլորվող Երկրի վիճակը, ոչ միայն հանդուրժում, այլև շարունակում են խոսքով ու գործով հետևողականորեն նպաստել այդ անձի իշխանապետության պահպանմանը և, ըստ այդմ՝ նաև Հայրենիքի գիտակցված կործանմանը...
Հ.գ.2-Պարտության նիրհից զարթնելու պահն է, ուշանում ենք...
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...