Օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով
«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով` ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածություն և հասանելիություն։
Նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց և նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով՝ համագործակցելով օտարերկրյա դիստրիբյուտորական ընկերությունների հետ։
«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերի տարածումն այժմ իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա, որի պարտադիր պայմաններից մեկն է ֆիլմի հայերեն լեզվով տեսանելի և հստակ ենթագրումը։ Հաջորդ փուլում նախատեսվում է նաև օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման իրականացում:
ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում են հետևողական աշխատանքներ իրականացնել կինոոլորտում պետական քաղաքականության արդյունավետ կիրառման և կինոդիտման միջավայրի բարելավման ուղղությամբ՝ ապահովելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով սահմանված դրույթների իրագործումը։
Նմանատիպ հոդվածներ
Շոյգուն փետրվարից ի վեր չի պատասխանում Պենտագոնի զանգերին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ԱՄՆ Սենատում բյուջեի լսումների ժամանակ ասել է, որ փետրվարից պարբերաբար փորձում է կապ հաստ...
Բայրամովը խոսել է ՀՀ սահմանադրության մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դեյվիդ Լամիի հետ։Ադրբեջ...
Դատախազությունը Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ
Դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: «Արմենպ...
Չեն կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի. Սարգսայն
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի համարում, որ ՀՀԿ-ից որևէ մեկը զոհ է դարձել որևէ մեկին։«Ոչ, բոլոր այն բռնա...